Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խոհարարները փախել են Մեծ Բրիտանիայի թագուհուց

12:30, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Խոհարարները փախել են Մեծ Բրիտանիայի թագուհուց

Մեծ Բիրտանիայի թագավորական պալատը վերջերս լքել է 14 աշխատող՝ խոհարարներ, խոհարարական փորձագետներ, մատուցողներ ու խոհանոցային այլ աշխատողներ: Ինչպես նշում է The Sun-ը, որպես հեռացման պատճառ՝ աշխատողները նշել են չափազանց ծանր աշխատանքային պայմանները:
     Թագավորական ընտանիքն առավել շատ հիասթափված է փորձառու շեֆ-խոհարարների հեռացմամբ: Նրանց փոխարինողներ գտնելը խիստ դժվար է լինելու:
     Լրատվականի տվյալներով՝ խոհարաները լքել են աշխատանքը, քանի որ ստիպված են եղել աշխատել միաժամանակ երկու վայրում՝ Բուքինգհեմյան պալատում և Վինձորի ամրոցում: Բացի այդ, նրանք պարտավոր են եղել մասնակցել Չարլզ և Ուիլյամ արքայազների և Քեյթ Միդլթոնի կազմակերպած բոլոր միջոցառումներին: Աշխատակիցները նաև հանգստի և իրենց ընտանիքի անդամներին տեսնելու հնարավորություն չեն ունեցել, և այդքանով հանդերձ, նրանք համարժեք ֆինանսական փոխհատուցում չեն ստացել:

Խոհարարական անձնակազմի հեռացումից ամենադժգոհը Ելիզավետա Երկրորդ թագուհին է, ով չի հանդուրժում փոփոխություններ:

9010 | 1
Facebook