Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Wikileaks-ի հիմնադիրը 20 հազար եվրո է խոստացել «պանամական փաստաթղթերը» հետաքննող լրագրողի սպանության մասին տեղեկատվության համար

12:00, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Wikileaks-ի հիմնադիրը 20 հազար եվրո է խոստացել «պանամական փաստաթղթերը» հետաքննող լրագրողի սպանության մասին տեղեկատվության համար

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 20 հազար եվրո է խոստացել «պանամական փաստաթղթերը» հետաքննող մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության մասին տեղեկատվության համար, որը կօգնի բացահայտել սպանության պատվիրատուներին:
     «Ես վրդովված եմ հետաքննող լրագրող, բլոգեր Դաֆնի Կարուանա Գալիցիայի մահով: Ես 20 հազար եվրոյի չափով մրցանակ եմ հայտարարում այն տեղեկատվության համար, որը կօգնի գտնել սպանության մեղավորներին»,- Twitter-ի իր էջում գրել է Wikileaks-ի հիմնադիրը:
     Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մալթայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան, ով «պանամական փաստաթղթերի» հիման վրա հայտարարել էր, որ իր երկրի վարչապետի կինն օֆշորային ընկերություն ունի, որի միջոցով Ադրբեջանի իշխանություններից գումարներ է ստացել:

7296 | 0
Facebook