Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռաքքայի ազատագրումից հետո ԱՄՆ-ը Սիրիայի հետ կապված ծրագրեր չունի». NBC

11:50, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
«Ռաքքայի ազատագրումից հետո ԱՄՆ-ը Սիրիայի հետ կապված ծրագրեր չունի». NBC

ԱՄՆ-ն արդեն այս ամիս ծրագրում է ազատագրել Ռաքքա քաղաքը, բայց քաղաքն ազատագրելուց հետո Վաշինգթոնը երկարատև ծրագիր չունի Սիրիայում: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքական աղբյուրներին:
     Նշվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը մտավախություններ ունի, որ պատերազմի ավարտից հետո Սիրիան կհայտնվի այլ պետությունների ազդեցության գոտում:
     Հաղորդվում է նաև, որ պահպանողական հայացքներ ունեցող քաղաքական որոշ գործիչներ, օրինակ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին, քննարկման են դնում ծրագրեր, որոնք ենթադրում են Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալում:

6686 | 0
Facebook