Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիրկորովի համերգի ժամանակ ԴԱԻՇ-ն ահաբեկչություն է ծրագրած եղել

11:00, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Կիրկորովի համերգի ժամանակ ԴԱԻՇ-ն ահաբեկչություն է ծրագրած եղել
     ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մախաչկալայում հուլիսի 6-ին ահաբեկչություն էին նախապատրաստել Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ:
     Ահաբեկչության փորձն անհայտ պատճառներով ձախողվել է: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով Անվտանգության դաշնային ծառայությանը:
     Գործակալության տեղեկություններով՝ գրոհայինները պատրաստվել են հարձակում գործել 3 դիպուկահար հրացանով: Այդ օրը խմբավորման բջջի ղեկավարը գրոհայիններին առաջարկել է մեկնել քաղաքային այգի և ոստիկանության աշխատակիցներից հրազենային զենքեր խլել:
     Խմբավորման մասնակիցներն իրենց հետ պայուսակով դանակներ և կացիններ են վերցրել, սակայն ոստիկանների վրա հարձակում գործել նրանց չի հաջողվել, քանի որ այգում մեծ թվով մարդիկ են գտնվել:
6593 | 0
Facebook