Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի». Փհենյան

10:30, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
«Միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի». Փհենյան

«Կորեական թերակղզում իրադրությունը հասել է ծայրահեղության, և միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի»,- նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում ԿԺԴՀ մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնը:
     Նա նշել է, որ Հյուսիսային Կորեայից բացի մեկ այլ երկիր այսքան երկար ժամանակ չի գտնվել Միացյալ Նահանգների միջուկային սպառնալիքի ներքո, ուստի Փհենյանն ինքնապաշտպանության լիակատար իրավունք ունի: Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների մայրցամաքային ողջ հատվածը գտնվում է Հյուսիսային Կորեայի կրակային հասանելիության սահմաններում:

Կիմ Ին Ռյոնը հայտարարել է, որ իր երկիրն սկզբունքորեն կողմ է միջուկային զենքի լիակատար ոչնչացման գաղափարին: Բայց գտնվելով Միացյալ Նահանգների անմիջական սպառնալիքի ներքո՝ Հյուսիսային Կորեան չի կարող ստորագրել միջուկային զենքից հրաժարվելու պայմանագիրը: Փհենյանը կարծում է, որ միջուկային զենքից առաջինը պետք է հրաժարվեն այն երկրները, որոնք ամենամեծ զինանոցն ունեն:

Արձագանքելով ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչի հայտարարություններին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը չի բացառել Փհենյանի հետ անմիջական բանակցությունների հնարավորությունը: «Դիվանագիտության ձախողման դեպքում, սակայն, մենք և մեր դաշնակիցները՝ Ճապոնիան, Հարավային Կորեան և մյուս երկրները, պետք է պատրաստ լինենք վատագույնին»,- այդուհանդերձ նշել է նա:

7752 | 0
Facebook