Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված հերթական դատավորը. «Հրապարակ»

10:10, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված հերթական դատավորը. «Հրապարակ»
     «Հրապարակ»-ը գրել է. «Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել քաղաքացու հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին։ Քաղաքացի Ռուբեն Այվազյանը հայտարարել է, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորներից մեկը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի հայցը վարույթ ընդունելու համար, որպես պետական տուրք, պահանջել է վճարել 3 մլն դրամ: Ինքը 2011-ի հոկտեմբերին դատավորին վճարել է այդ գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետտուրքը կազմել է 20-30 հազար դրամ: Ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ իրենից ստացել է 3 մլն դրամ, և նրա հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախաքննություն է ընթանում։ Մեր տեղեկություններով՝ խոսքը վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի մասին է, ով աշխատանքից ազատվել է 2015թ., սեփական դիմումի համաձայն, պաշտոնական ձևակերպմամբ՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ։ Մինչդեռ դատական համակարգում ասում են, որ նրա հետ կապված կոռուպցիոն պատմություններ էին ի հայտ եկել, և նրան «լավություն են արել»՝ թույլ տալով դիմում գրել, հեռանալ»,- գրում է թերթը:
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:
4188 | 1
Facebook