Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված հերթական դատավորը. «Հրապարակ»

10:10, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված հերթական դատավորը. «Հրապարակ»
     «Հրապարակ»-ը գրել է. «Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել քաղաքացու հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին։ Քաղաքացի Ռուբեն Այվազյանը հայտարարել է, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորներից մեկը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի հայցը վարույթ ընդունելու համար, որպես պետական տուրք, պահանջել է վճարել 3 մլն դրամ: Ինքը 2011-ի հոկտեմբերին դատավորին վճարել է այդ գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետտուրքը կազմել է 20-30 հազար դրամ: Ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ իրենից ստացել է 3 մլն դրամ, և նրա հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախաքննություն է ընթանում։ Մեր տեղեկություններով՝ խոսքը վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի մասին է, ով աշխատանքից ազատվել է 2015թ., սեփական դիմումի համաձայն, պաշտոնական ձևակերպմամբ՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ։ Մինչդեռ դատական համակարգում ասում են, որ նրա հետ կապված կոռուպցիոն պատմություններ էին ի հայտ եկել, և նրան «լավություն են արել»՝ թույլ տալով դիմում գրել, հեռանալ»,- գրում է թերթը:
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:
2507 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՀՀ քաղաքացի
ՀՀ քաղաքացի 20:22, 17.10.2017
Տեսել? եք ինչպես են շներն ու կատուները արագ պտտվում, ցանկանալով բռնել իրենց իսկ պոչը: Դա երբեմն նրանց հաջողվում է, բռնում են կծում, ցավացնում, բաց թողնում ու շարունակում պտտվել: Ահա այդպես նույն սկզբունքով, մեր կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ: