Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր մարմնամարզիկները մեդալների հարուստ ավարով են վերադառնում Թբիլիսիից

02:25, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Մեր մարմնամարզիկները մեդալների հարուստ ավարով են վերադառնում Թբիլիսիից

Մեր մարմնամարզիկները Թբիլիսիում մասնակցել են միջազգային մրցաշարի և հայրենիք են վերադառնում մեդալների հարուստ ավարով: Մեծահասակների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Արթուր Թովմասյանն՝ օղակների վրա վարժություններում, իսկ Վիգեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել բազմամարտում և օղակների վրա վարժություններում: Երիտասարդների պայքարում Ժորա Սմբատյանը ոսկե մեդալ է նվաճել բազմամարտում և օղակների վրա վարժությունում և արծաթե մեդալ՝ պտտաձողի վրա վարժություններում, Գագիկ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել նժույգթափերի վրա վարժություններում, իսկ ազատ վարժություններում՝ բրոնզե: Էրիկ Բաղդասարյանը ոսկե մեդալներ է նվաճել պտտաձողի և զուգափայտերի վրա վարժություններում: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ Ռուսաստանից և Վրաստանից հետո:

2849 | 0
Facebook