Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գևորգ Ղազարյանը վնասվածքից ապաքինվելու գործընթացից մանրամասներ է հայտնել

21:30, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
Գևորգ Ղազարյանը վնասվածքից ապաքինվելու գործընթացից մանրամասներ է հայտնել

Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմու»-ի հարձակվող Գևորգ Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել վնասվածքից ապաքինվելու գործընթացի մասին:

«Դեռևս մարզվում եմ անհատական ծրագրով, որն առաջարկել են Գերմանիայի բարձրակարգ վերականգնողական կենտրոններից մեկի ֆիզիոթերապևտները՝ համագորակցելով «Մարիտիմու»-ի բժշկական անձնակազմի հետ: Հավելեմ, որ սեպտեմբերի 21-ին նորից բուժզննում եմ անցել Գերմանիայում, որի արդյունքում այս ժամանակահատվածի համար ոտքիս վիճակը գնահատվել է բավարար և կազմվել է նոր ծրագիր՝ մինչև նոյեմբերի սկիզբ՝ այն հույսով, որ կսկսեմ մարզվել հիմնական կազմի հետ, որոշ սահմանափակումներով, միևնույն ժամանակ շարունակելով անհատական մարզումները: Նախատեսվում է ևս մեկ բուժզննում նոյեմբերի վերջին, որից հետո, հուսամ, ամբողջովին պատրաստ կլինեմ խաղալուն: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին , հայ երկրպագուներին, «Մարիտիմու»-ին և մարիտիմիստներին՝ իմ կողքին գտնվելու և ինձ աջակցելու համար»,- նշել է նա:

3176 | 0
Facebook