Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե Ալիևը չհայտարարի, որ վերջին բանակցություններն արժեք ունեին և կյանքի կկոչվեն, ապա կարելի է ասել, որ հայկական կողմը մնացել է լուսանցքում». Ա. Մելիքյան

17:25, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
«Եթե Ալիևը չհայտարարի, որ վերջին բանակցություններն արժեք ունեին և կյանքի կկոչվեն, ապա կարելի է ասել, որ հայկական կողմը մնացել է լուսանցքում». Ա. Մելիքյան
     Սարգսյանի և Ալիևի ներկայիս հանդիպումը հատկանշական է միայն նրանով, որ հայկական կողմը համաձայնել է դրան՝ չնայած նրան, որ Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում միջադեպերի կանխարգելման և դրանց հետաքննության հարցում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: ԵԱՀԿ դաշտային առաքելությունը ևս տեսանելի ոչ մի գործառույթ մինչ այժմ չի իրականացնում: Մինչդեռ արդեն մեկուկես տարի է՝ մեզ կերակրում են հեքիաթներով, թե ադրբեջանական կողմը վիենական և սանկտպետերբուրգյան բանակցություններին իր սկզբունքային համաձայնությունն է տվել: Ավելի շուտ այդ բանակցային կեղծիքին մասնակցողները կիսում են այն կարծիքը, որ հայկական հանրությունը հանդարտվել է, և արդեն կարելի է անցնել ձեռքերը ոլորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու փուլին: Եթե այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը ժնևում ինքնակամ չհայտարարի, որ մեկուկես տարվա վաղեմության բանակցություններն արժեք ունեին և առաջիկայում կյանքի կկոչվեն, նաև չնշի դրանց իրագործման կոնկրետ ժամկետը, ապա վստահորեն կարելի է ասել, որ հայկական բանակցային կողմը մնացել է լուսանցքում: Ի դեպ, դա կնշանակի նաև, որ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ նրա դիվանագիտական-քարոզչական ողջ թիմն այս ողջ ընթացքում գիտակցաբար խաբել են սեփական ազգին:
17145 | 1
Facebook