Պորտուգալիայի Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը հայտնել է, որ անտառային հրդեհների հետևանքով շուրջ 27 մարդ է զոհվել, տուժել է ավելի քան 50 մարդ:
Անցած կիրակի երկրում անտառային հրդեհների 443 օջախ է գրանցվել, ինչն այս տարվա համար ռեկորդային ցուցանիշ է: Հրդեհների մարմանը մասնակցել է 7 հազար հրշեջ: Հրդեհի 108 օջախ մինչ այժմ չի մարվել:
Տարհանվել են բնակավայրեր, փակվել է 20 մայրուղի, որոշ ժամանակով դադարեցվել է Լիսաբոնի և Պորտուի միջև երկաթուղային հաղորդակցությունը: