Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Երբեմն ինքս ինձ հարցնում եմ` արդյոք կպատկերացնեի՞, որ կդառնամ մի մարդ, ում գրեթե բոլորը կճանաչեն, կերգեն իմ երգերը...». Լիդուշիկ

17:05, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
«Երբեմն ինքս ինձ հարցնում եմ` արդյոք կպատկերացնեի՞, որ կդառնամ մի մարդ, ում գրեթե բոլորը կճանաչեն, կերգեն իմ երգերը...». Լիդուշիկ
     Հուլիսին երգչուհի Լիդուշիկը ներկայացրեց իր առաջին սիրո մասին երգը, որը կոչվում էր «Սրտում առաջին սեր»: Երգչուհին այս շրջանում զբաղված է ընդունելության քննություններով, բայց նշում է, որ դրանից երաժշտությունը չի տուժում: «Կան երգեր, որոնց հիման վրա ուզում ենք նկարահանել տեսահոլովակ, պարզապես հիմա մի փոքր ավելի խիստ շրջան է, միևնույն ժամանակ պատրաստվում եմ ընդունելության: Իհարկե ես իմ գործում միշտ կամ, նոր երգեր հաստատ կլինեն: Կլինեն նաև նոր համերգներ, բայց դեռ ժամանակային առումով հաստատված չեն: Նախագծեր եթե լինում են, մեծ սիրով ելույթ եմ ունենում»:
«Երբեմն ինքս ինձ հարցնում եմ` արդյոք կպատկերացնեի՞, որ կդառնամ մի մարդ, ում գրեթե բոլորը կճանաչեն, կերգեն իմ երգերը...». Լիդուշիկ

     MAMUL.am լրատվականի թղթակիցը Լիդուշիկից հետաքրքրվեց, թե ի՞նչ մասնագիտություն է ընտրել: «Անկեղծ ասած՝ անցած տարի որոշել էի, որ պետք է լեզուների բաժին դիմեմ, ԵՊՀ-ում էի ուզում սովորել, բայց հետո հասկացա, որ ինձ նման մարդուն դժվար է ընտրել ուրիշ մասնագիտություն: Ես մեկ ամիս Հայաստանում եմ, մեկ ամիս չէ, շրջագայություններ, երգեր, համերգներ, հաղորդումներ, նկարահանումներ... մի քիչ դժվար է: Հասկացա, որ լինելու եմ այս մասնագիտության մեջ: Ուզում եմ ավելի հմտանալ արվեստի մեջ՝ պար, թատերարվեստ»:
     Այս ամենի հետ մեկտեղ նշում է՝ եթե չընտրեր երգն, ապա կգնար մայրիկի և մորաքրոջ ճանապարհով՝ կդառնար գեղասահորդուհի:
     Խոսելով երազանքներից՝ երգչուհին ասում է. «Իմ բոլոր երազանքներն իրականացել են: Սկսել եմ երգել 2.5-3 տարեկանից: Ես ընտրել եմ երգը, սիրել եմ բեմը: Երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ արդյոք կպատկերացնեի՞, որ կդառնայի մի մարդ, ում գրեթե բոլորը կճանաչեին, կերգեին իմ երգերն, ինձ հետ միասին կմեծանար ամբողջ մի սերունդ: Այն, ինչ երազել եմ, ձգտել եմ, հասել եմ: Հիմա ձգտում եմ, որ ավելի կատարելագործվեմ: Երբ ինձ տարբեր համերգների ժամանակ ներկայացնում են, մտածում եմ՝ դեռ այդքան չկամ, դրա համար միշտ ձգտում եմ ավելիին»:
«Երբեմն ինքս ինձ հարցնում եմ` արդյոք կպատկերացնեի՞, որ կդառնամ մի մարդ, ում գրեթե բոլորը կճանաչեն, կերգեն իմ երգերը...». Լիդուշիկ
«Երբեմն ինքս ինձ հարցնում եմ` արդյոք կպատկերացնեի՞, որ կդառնամ մի մարդ, ում գրեթե բոլորը կճանաչեն, կերգեն իմ երգերը...». Լիդուշիկ
7503 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Sakanyan
Sakanyan 11:29, 17.10.2017
ինձ շատ դուր եկավ քո կատարումը գրագետ, լսելի մակարդակով;Կուզեի իմանալ ով է քո մայրիկը քանի վոր իմ աղյիկը նույնպես հաճաղել էգեղասահքի դպրոց մի գուցե ցանութներենք մայրիկի հետ շատ կուզենաի իմանալ կտաք/ կոնտակտները շնորհակալ կլինեմ;ՈՒրախեմ քո համար;