Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ոնց էլ լինի` մի պոչ կթողնեն և մինչև վերջ գործն ավարտին չեն հասցնի». Տիգրան Հովհաննիսյանն՝ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մասին

16:30, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
«Ոնց էլ լինի` մի պոչ կթողնեն և մինչև վերջ գործն ավարտին չեն հասցնի». Տիգրան Հովհաննիսյանն՝ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նախորդ նիստում նշեց, որ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից, տուրքերից, գույքահարկից ազատելու վերաբերյալ կառավարությունն օրենսդրական փոփոխություն է ուզում անել:
     Այսինքն, ըստ նոր օրենսդրության, այդ ավտոմեքենաները կազատվեն հարկվող բնապահպանական վճարից:
     «Դա ուշացած որոշում է, բայց ողջունում եմ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ ինքն այնքան էլ չի հավատում, որ վարորդներին լրիվ կազատեն այդ հարկերից և, ըստ նրա` «ոնց էլ լինի` մի պոչ կթողնեն և մինչև վերջ գործն ավարտին չեն հասցնի»:
     Տ. Հովհաննիսյանի նկատեց, որ այսօր երկրում շատ թե քիչ տարածում ունեն նաև հիբրիդային մեքենաները, որոնք աշխատում եմ և բենզինով և էլեկտրականությամբ: «Հիբրիդների հա՞րցն ինչպես է լինելու, ինչպես է պարզեցվելու մաքսազերծումը»,- տարակուսեց ՀԿ-ի նախագահը` նշելով, որ թեև հիբրիդային շարժիչով մեքենաներ շատ քիչ են ներկրում, սակայն մաքսազերծումից ազատելու պարագայում, ավտոներկրողներն ավելի շատ կներկրեն:
     Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` էլեկտրական շարժիչով մեքենաները մաքսազերծումից ազատելու պահանջով տարիներ շարունակ պայքարել են. «Վրաստանում արդեն բոլոր տուրքերից ազատել են վարորդներին` թե´ մաքսազերծման, թե´ բնապահպանական և թե´ գույքահարկից: Մեր առաջարկն էլ էր դա տարիներ շարունակ: Իրենք, պարզապես, մեր մտքերը գողանում են, հետո տանում, ասում են` մեր որոշումն է»,- ասաց մեր զրուցակիցը:
     Իսկ թե ինչու են էլեկտրական շարժիչով մեքենաները տարիներ շարունակ բնապահպանական տուրք վճարել, եթե էկոլոգիան չեն աղտոտում, Տ. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Որովհետև վարչապետը ոլորտից հեռու, անգրագետ մարդ է, իսկ տրանսպորտի նախարարությունն էլ նորմալ մասնագետներ չունի: Մենք այսօր նրա հրաժարականն ենք պահանջում, քանի որ այդ թյուրիմացության պատճառով, մենք` վարորդներս, այսքան խնդիրներ ունենք»:

1916 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Թրամփի և դեմոկրատների առճակատման հնարավոր հետևանքը
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Թրամփի և դեմոկրատների առճակատման հնարավոր հետևանքը
23:45, 17.01.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Մանաֆորտի դատավարությունն ու Բենոնի վկայությունը
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Մանաֆորտի դատավարությունն ու Բենոնի վկայությունը
01:54, 18.01.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Հայ եկեղեցին առաջիններից էր, որ սկսեց շնորհել պարգևներ
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Հայ եկեղեցին առաջիններից էր, որ սկսեց շնորհել պարգևներ
04:35, 18.01.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր