Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Աշակերտներին դպրոցներից տուն են ուղարկում՝ զգուշանալով մոտալուտ փոթորկից. ինչ է հաղորդում «Հիդրոմետ» ծառայությունը

14:15, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
Աշակերտներին դպրոցներից տուն են ուղարկում՝ զգուշանալով մոտալուտ փոթորկից. ինչ է հաղորդում «Հիդրոմետ» ծառայությունը

MAMUL.am-ի տեղեկություններով՝ Երևանի բազմաթիվ դպրոցներում աշակերտներին տուն են ուղարկել՝ սպասվող փոթորկի մասին ահազանգով պայմանավորված:
     Նշենք, սակայն, որ ինչպես տեղեկացնում է «Հիդրոմետ» ծառայությունը, Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում, և նման խուճապն անտեղի է: «Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման հետևանքով (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում:
     Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»,- նշված է հաղորդագրության մեջ:

13696 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am