Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լողի պատանեկան առաջնությանը նոր ռեկորդներ են գրանցվել

15:05, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
Լողի պատանեկան առաջնությանը նոր ռեկորդներ են գրանցվել

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի լողավազանում երեկ ավարտվել է լողի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցել է 12 թիմ՝ 120-ից ավելի լողորդ: Առաջնությունում գրանցվել են պատանիների և մեծահասակների ռեկորդներ: Լևոն Մկրտչյանը 100 մետր համալիր և 200 մետր բրաս ոճերում մեծահասակների նոր ռեկորդ է սահմանել, իսկ Արթուր Բարսեղյանը թարմացրել է 100 մետր ազատ ոճի պատանիների ռեկորդը: Առաջնության արդյունքներով երկու լողորդ՝ Մայք Բրաունը և Շահեն Խոնդկարյանը, լրացրել են սպորտի վարպետի նորմա:

3817 | 0
Facebook