Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել է ԱԴԾ-ի հետ համագործակցելուց հրաժարվելու համար

12:45, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել է ԱԴԾ-ի հետ համագործակցելուց հրաժարվելու համար

Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանը Telegram մեսենջերին տուգանել է 800 հազար ռուբլիով Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հետ համագործակցելուց հրաժարվելու համար: Այս մասին հայտնում է Mash ալիքը:
     Այժմ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը 2 տարբերակ ունի՝ համաձայնել որոշման հետ, հանձնել բանալիներն ու վճարել տուգանքը կամ բողոքարկել որոշումը:
     Դատարանում հնչեցված վարչական գործի նյութերի համաձայն՝ հուլիսի 12-ին ԱԴԾ-ն Telegram-ի լոնդոնյան գրասենյակ մինչև հուլիսի 16-ը 6 հեռախոսահամարի հարցով տեղեկատվության տրամադրման անհրաժեշտության մասին հարցում է ուղարկել, սակայն Telegram-ից պատասխան չի ստացվել:
     Դրանից հետո՝ օգոստոսի 31-ին, ԱԴԾ-ն մեսենջերի ղեկավարությանը տեղեկացրել է արձանագրություն կազմելու մտադրության մասին, ինչն իրականացվել է արդեն սեպտեմբերի 14-ին: Դատական նիստը տեղի է ունեցել առանց Telegram-ի ներկայացուցիչների:
     Ավելի վաղ Դուրովը՝ մեկնաբանելով ռուսական և իրանական իշխանությունների պահանջները, հայտնել էր իր ընկերության նկատմամբ ճնշում գործադրող այդ երկրներում բիզնեսը դադարեցնելու պատրաստակամության մասին:

4865 | 0
Facebook