Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան

20:05, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան

«Ես մտածում եմ, որ ինչքան արվեստասերն է սպասում նկարին, այնքան էլ նկարն է սպասում արվեստասերի աչքերը, ժպիտները, հիացմունքը տեսնելուն»,- ասում է հայ նկարիչ Գագիկ Սիրավյանը:
     Նա ՀՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի որդին է, նկարիչներ Դավիթ և Նունե Սիրավյանների եղբայրը։ Գագիկ Սիրավյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը, այնուհետև` Երևանի գեղարվեստի ինստիտուտի գեղանկարի բաժինը:
     Գագիկ Սիրավյանը 1996-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա աշխատանքները գտնվում եմ ԱՄՆ-ի, Ավստրիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի և Հայաստանի մասնավոր հավաքածուներում։

Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան

     Աշխատելով տարբեր նյութերով, այդ թվում՝ մատիտ, ջրաներկ, գուաշ, ակրիլ և յուղաներկ՝ Գագիկ Սիրավյանն իր արվեստով բացահայտում է մարդկային զգացմունքներն ու հույզերը։
     «Իմ ծառերը մարդիկ են։ Ծառի մեջ ես տեսնում եմ «իմ մարդուն»։ Ծառերի հավերժական կերպարը հիացնում ու կախարդում է ինձ։ Նրանց մեջ այնքա՜ն ուժ, ուրախություն ու տխրություն, այնքա՜ն սեր ու հավատ կա։ Ինչպես մարդը՝ նրանք կարող են ճկվել, գալարվել ցավից, լաց լինել վշտից, կարող են ժպտալ և լուսավորվել, թևավորվել ուրախությունից՝ շարժման միջոցով արտահայտելով իրենց զգացումների, տրամադրության փոփոխություններն ու ելևէջները»,- ասում է նկարիչը։
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան
Հայ նկարիչներ. Գագիկ Սիրավյան

12355 | 0
Facebook