Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոտայքի մարզում 31-ամյա վարորդը Toyota-ով բախվել է գովազդային վահանակին, նրա մոխրացած դին դուրս են բերել փրկարարները

11:10, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
Կոտայքի մարզում 31-ամյա վարորդը Toyota-ով բախվել է գովազդային վահանակին, նրա մոխրացած դին դուրս են բերել փրկարարները
     Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Ստեփան Չախոյանը իր վարած Toyota մակնիշի PՍ-545-ՏՕ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում դեպի Հրազդան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի։ Վարորդ Ս. Չախոյանն ավտոմեքենայի մեջ ամբողջովին այրվել է։
     Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:
5238 | 0
Facebook