Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

10:50, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է
     ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանին հոսպիտալացրել են: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Նրա քրոջ՝ Մարինա Ջիգարխանյանի խոսքով, դերասանն առողջական մի շարք խնդիրներ ունի:
     «Սկզբում շտապօգնություն եկավ, օգնություն ցույց տվեց. արյան մեջ շաքարի մակարդակն էր բարձրացել: Դրանից հետո եղբորս կրկին թատրոն տարան: Իսկ հետո նորից վատացավ ու արդեն հիվանդանոց տեղափոխեցին»,- ասել է Մարինա Ջիգարխանյանը:
     Բացի այդ, նա արձագանքել է Ջիգարխանյանի կնոջ մասին տարածված տեղեկություններին: Ենթադրաբար, դերասանը կնոջը մեղադրել է իրեն կողոպտելու փորձերի համար:
     «Վիտալինան լավ մարդ է, նա ոչինչ չի գողացել: Եղբայրս ողջ է միայն նրա աղոթքներով: Նրանց միջև վիճաբանություն չի եղել»,- ասել է Մարինա Ջիգարխանյանը:
14035 | 0
Facebook