Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են` օրական 3 ժամից ավել աշխատելն անիմաստ է

17:30, կիրակի, 15 հոկտեմբերի, 2017 թ.
Բրիտանացի գիտնականներն ապացուցել են` օրական 3 ժամից ավել աշխատելն անիմաստ է
     Բրիտանացի հետազոտողները հարցում են անցկացրել մոտ 2 հազար գրասենյակային աշխատողների շրջանում և պարզել, որ նրանք բոլորն արդյունավետ աշխատում են օրական 3 ժամից ոչ ավել: Հարցումն անցկացվել է vouchercloud.com կայքում:
     Սկզբի համար հարց է ուղղվել. «Ձեզ արդյունավե՞տ եք համարում աշխատանքային ողջ օրվա ընթացքում»: Հարցվածների 79%-ը պատասխանել է՝ «ոչ»: Ապա նրանց խնդրել են նշել, թե որքան ժամանակ են իսկապես արդյունավետ աշխատում: Պարզվել է՝ միջինը 2 ժամ և 53 րոպե:
     Հարց է ուղղվել նաև, թե արդյոք նրանք կարո՞ղ են աշխատավայրում հրաժարվել տարբեր զբաղմունքներից: Միայն 35%-ն է խոստովանել, որ պատրաստ է նման քայլի, իսկ 54%-ը պնդել է, որ արդյունավետությունն աճում է մշտական դադարներից:
     Այդպիսով, գիտնականները եզրահանգել են, որ միջին գրասենյակային աշխատակիցն աշխատանքի վրա ծախսում է 3 ժամից ոչ ավել և այդ ընթացքում հասցնում է իրականացնել բոլոր առաջադրանքները:
6985 | 0
Facebook