Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ադրբեջանը դիվերսիոն փորձերի առումով ևս սպառվել է. «Առավոտ»

11:30, շաբաթ, 14 հոկտեմբերի, 2017 թ.
Ադրբեջանը դիվերսիոն փորձերի առումով ևս սպառվել է. «Առավոտ»

««Առավոտ»-ը ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին հարցրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ կամ հետո սահմանին կլինե՞ն լարվածության բարձրացում և նոր վարքագծի նոր դրսևորումներ Ադրբեջանի կողմից։
     ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ նախկին որևէ հանդիպումից առաջ և հետո մենք ականատես էինք լինում սահմանային միջադեպերի և ռազմական գործողությունների կիրառման ՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի և կրակոցների. «Բայց կարծես թե դիվերսիոն վերջին փորձերի ձախողումից հետո տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ առումով ևս սպառվել է և իր քայլերը շարունակում է միայն հեռահար և մեծ տրամաչափի զինատեսակներից կրակոցներով՝ որոշակիորեն իրավիճակ սրելով։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կարող է ավելի լուրջ և այլ նախապատրաստական գործողություններ կատարել, բայց նախանշանները կարծես թե չեն երևում»,-ասել է նա»,-գրում է թերթը:
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

5552 | 0
Facebook