Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ա. Բաբաջանյան պողոտա-Անդրանիկի փողոց խաչմերուկում

18:15, շաբաթ, 14 հոկտեմբերի, 2017 թ.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ա. Բաբաջանյան պողոտա-Անդրանիկի փողոց խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 16-ից Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան պողոտա - Անդրանիկի փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
     Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
     Միաժամանակ՝ կփոփոխվեն նշված խաչմերուկի լուսացույցների աշխատանքային ռեժիմները՝ դրանք կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով:

Գործող տարբերակը
Գործող տարբերակը
Առաջարկվող տարբերակը
Առաջարկվող տարբերակը
10511 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am