Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ադրբեջանի «Silk Way Airlines»-ը, դիվանագիտական չվերթների քողի տակ, ահաբեկիչներին է մատակարարել մի քան տասնյակ տոննա ծանր զենք». Նաիրա Զոհրաբյան

15:35, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
«Ադրբեջանի «Silk Way Airlines»-ը, դիվանագիտական չվերթների քողի տակ, ահաբեկիչներին է մատակարարել մի քան տասնյակ տոննա ծանր զենք». Նաիրա Զոհրաբյան

«Հայտնի խոսք կա՝ ինչպես գողն առաջինն է գոռում բռնեք գողին, այնպես էլ Ադրբեջանի պատվիրակներն իրենց երկրի կատարած ռազմական հանցագործությունները փորձում են ծածկել՝ այս ամբիոնից լկտի սուտ տարածելով»,- Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ պաշտոնական Բաքուն, օգտագործելով դիվանագիտական չվերթներն, ավելի քան 3 տարի Արևելյան Եվրոպայի երկրներից զենք է մատակարարում ահաբեկիչներին՝ ողջ աշխարհի հակամարտության գոտիներ։
     «Երեկ, երբ մենք քննարկում էինք Իսլամական ահաբեկչական պետության կատարած հանցագործությունները, որոնք մեկ բնորոշում ունեն՝ ցեղասպանություն, ինձ թույլ չտվեցին ելույթ ունենալ և խոսել այն սարսափների մասին, որոնց ենթարկվում են եզդիները, քրիստոնյաներն ու ոչ սունի մահմեդականները։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ ահաբեկչությունից խոսում է մի երկրի՝ Ադրբեջանի պատվիրակը, որի երկիրը վաղուց արդեն գործում է Իսլամական ահաբեկչական պետության նույն ձեռագրով, և որի բանակը համալրված է վարձկան-մարդասպաններով։ Եվ ըստ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների, ադրբեջանական վարձկանների թվում նաև ԴԱԻՇ-ի մարդասպաններ կան, որոնք սովոր են գլխատել, մորթել և անարգել զինվորներին ու քաղաքացիական անձանց և ապրիլյան պատերազմը դրա վկայությունն էր։ Ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին ուսումնասիրել բուլղարական «Տրուդ» թերթի հետաքննությունը, ըստ որի՝ պաշտոնական Բաքուն, օգտագործելով դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի Արևելյան Եվրոպայի երկրներից զենք է մատակարարում ողջ աշխարհի հակամարտության գոտիներ։ Ըստ անցկացված հետաքննության՝ Ադրբեջանի պետական «Silk Way Airlines» ավիաընկերությունը, դիվանագիտական չվերթների քողի տակ իրականացրել է առնվազն 350 թռիչք և յուրաքանչյուր չվերթի ժամանակ ահաբեկիչներին է մատակարարել մի քան տասնյակ տոննա ծանր զենք և զինամթերք»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։

1601 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am