Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ ուսումնասիրում ես Սերժ Սարգսյանի կենսագրությունը, հասկանում ես, որ նա սերվել է ադրբեջանական կոմունիստական կուսակցությունից». Զ. Փոստանջյան

16:25, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
«Երբ ուսումնասիրում ես Սերժ Սարգսյանի կենսագրությունը, հասկանում ես, որ նա սերվել է ադրբեջանական կոմունիստական կուսակցությունից». Զ. Փոստանջյան
     «Եթե ժամանակին դատապարտեինք կոմունիստական կուսակցության հրեշագործությունները, բոլշևիզմը, այս վիճակում չէինք լինի: Եթե չենք դատապարտում, չենք ընդունում լյուստրացիայի մասին օրենք, չենք բացահայտում փաստաթղթերով, ոչ մի խնդիր չի լուծվի: Բոլոր այն պետությունները, որ ունեցել են մեր նման անցյալ ու դատապարտել են նախկին գործող ապօրինի ռեժիմին, մաքրվել են, որովհետև պետք է դատապարտվես, որ մաքրվես, ՀՀԿ-ին նկատի ումեմ»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով մինչև տարեվերջ համընդհանուր ընդվզման ծրագիր է պատրաստվում իրականացնել: «ՀՀԿ-ն դա իրեն նախորդող ՀՀՇ-ն է, որն ամենավատ երևույթները ներառող կոմունիստական կուսակցություն էր: Երբ ուսումնասիրում ես Սերժ Սարգսյանի կենսագրությունը, հասկանում ես, որ ոչ միայն կոմունիստական կուսակցությունից է սերվել, այլև՝ ադրբեջանական կոմունիստական կուսակցությունից ու պետք է գնահատական տանք այս երևույթին»,- նշել է նա:
6917 | 15
Facebook