Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մոսկովյան 35-ի տերն այնքան թափով է, որ ոստիկանությունը չի հանդգնում հեռացնել այդտեղի կանգնակները». Ա. Հարությունյան

16:15, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
«Մոսկովյան 35-ի տերն այնքան թափով է, որ ոստիկանությունը չի հանդգնում հեռացնել այդտեղի կանգնակները». Ա. Հարությունյան

Հիշում եք, որ Մոսկովյան 35-ի դիմացի կանգնակները, որոնք ապօրինաբար էին տեղադրվել, պետք է հանվեին ճանապարհային ոստիկանության կողմից։ Որ դա ոստիկանության գործառույթն է, հաստատվում է ինձ ուղղված երկու նամակներում, որոնք բերված են ստորև։ Բայց պարզվում է, որ Մոսկովյան 35-ի տերն այնքան թափով է, որ ոստիկանությունը ոչ միայն չի հանդգնում հեռացնել այդ կանգնակները, այլև ճանապարհի առաջին շարքում նոր կանգնակներ է դրել։ Այսօր ևս մեկ անգամ ահազանգել եմ ՃՈ թեժ գիծ։ Մի քիչ էլ կսպասեմ «կատաղելուց» առաջ: Մեր քաղաքում մենք ենք տերը մեր քաղաքի ու այլ տերեր չեն կարող լինել։

9880 | 0
Facebook