Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անարդար կլիներ այսօր հին ավանդապաշտությունը թոթափած հանդիսատեսին զրկել այդ «չարաճճիություններից». Ժիրայր Բաբազյան

18:05, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
«Անարդար կլիներ այսօր հին ավանդապաշտությունը թոթափած հանդիսատեսին զրկել այդ «չարաճճիություններից». Ժիրայր Բաբազյան
     Հ. Մալյանի անվան թատրոնում շուտով բեմ կբարձրանա Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը: Բեմադրության հեղինակը Ժիրայր Բաբազյանն է, ով դրամատուրգիական նոր լուծումներով երեք գործողությամբ կատակերգությունն վերանվանել է «ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆ...ՆՈՐԵ՞Ն»:
     Ներկայացման երաժշտությունը քաղված է Չարլի Չապլինի ֆիլմերից, օգտագործվել է նաև Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությունը: Դերերում հանդես են գալիս Սամվել Թոփալյանը, Վահագն Գասպարյանը, Ալլա Սահակյանը, Աստղիկ Աբաջյանը, Աննա Զաքարյանը, Գեորգի Հովակիմյանը, Լևոն Ղազարյանն ու ուրիշներ: «Պարոնյանը երբեք առիթ չի ունեցել բեմադրված տեսնելու իր կատակերգությունը, աշխատելու տաղանդավոր դերասանների ու բեմադրիչների հետ, որպեսզի ինքն իր ձեռքով վերամշակեր իր պիեսի դրամատուրգիական բացթողումները:
     Սակայն, նրա ստեղծած փայլուն երկխոսություններն ու իրավիճակները մինչև այսօր շարունակում են ներշնչել բազմաթիվ բեմադրիչների, որոնցից ամեն մեկն առաջարկել է իր լուծումներն ու մշակումները»,- ասում է բեմադրիչը:
«Անարդար կլիներ այսօր հին ավանդապաշտությունը թոթափած հանդիսատեսին զրկել այդ «չարաճճիություններից». Ժիրայր Բաբազյան
«Անարդար կլիներ այսօր հին ավանդապաշտությունը թոթափած հանդիսատեսին զրկել այդ «չարաճճիություններից». Ժիրայր Բաբազյան

     Ժիրայր Բաբազյանն իր կողմից առաջարկվող մշակումը երևանյան հանդիսատեսի դատին հանձնելը համարում է քննություն:
     «Բնագրի հինգ երկար արարները վերածել եմ երեք արարի, տասնհինգ կերպարներից մնացել են ինը, ավելացվել է «տիկին Անուշի» նոր կերպարը, երրորդ արարն ամբողջապես «նոր» ստեղծագործություն է՝ հարգելով սակայն Պարոնյանի ոճը և երբեմն «գողանալով» իր այլ ստեղծագործություններից: Պահպանվել է Պարոնյանի լավագույն երկխոսությունների գրեթե 90 տոկոսը»,- նշում է ռեժիսորը:
«Անարդար կլիներ այսօր հին ավանդապաշտությունը թոթափած հանդիսատեսին զրկել այդ «չարաճճիություններից». Ժիրայր Բաբազյան
«Անարդար կլիներ այսօր հին ավանդապաշտությունը թոթափած հանդիսատեսին զրկել այդ «չարաճճիություններից». Ժիրայր Բաբազյան

     Ժիրայր Բաբազյանի խոսքով` Պարոնյանն «Ատամնաբույժն արևելյան»-ում իրեն թույլ է տվել ժամանակաշրջանի համար բավականին հանդուգն ու ազատաբարո տեսարաններ, որոնք ինքը հասցրել է գագաթնակետի՝ հատկապես Փարիզյան հանդիսատեսի կենսուրախ զվարճանքի համար: «Եվ, հենվելով Հայաստանի նոր սերնդի դերասանների տաղանդի, գեղեցկության և ֆիզիկական կարողությունների վրա, կարծում եմ՝ անարդար կլիներ այսօր հին ավանդապաշտություններն ու նախապաշարումները վերջնականապես թոթափած Երևանի թատերասերներին զրկել այդ «չարաճճիություններից»:
«Անարդար կլիներ այսօր հին ավանդապաշտությունը թոթափած հանդիսատեսին զրկել այդ «չարաճճիություններից». Ժիրայր Բաբազյան
«Անարդար կլիներ այսօր հին ավանդապաշտությունը թոթափած հանդիսատեսին զրկել այդ «չարաճճիություններից». Ժիրայր Բաբազյան
«Անարդար կլիներ այսօր հին ավանդապաշտությունը թոթափած հանդիսատեսին զրկել այդ «չարաճճիություններից». Ժիրայր Բաբազյան
«Անարդար կլիներ այսօր հին ավանդապաշտությունը թոթափած հանդիսատեսին զրկել այդ «չարաճճիություններից». Ժիրայր Բաբազյան
5117 | 0
Facebook