Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ ՀՀ վերնախավն ադրբեջանցուն պատկանող ռեստորանում խնջույքի է մասնակցում, գռեհիկ է ու անպատիվ». Փոստանջյան

14:30, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
«Երբ ՀՀ վերնախավն ադրբեջանցուն պատկանող ռեստորանում խնջույքի է մասնակցում, գռեհիկ է ու անպատիվ». Փոստանջյան
     «Ադրբեջանցի Թելման Իսմաիլովին պատկանող «Սաֆիսա» ռեստորանում, ով Իլհամ Ալիևի մտերիմն է և ջատագովը, ՀՀ վերնախավը մասնակցում է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու հարսանեկան խնջույքին: Սա խոսում է այն գռեհիկ ու խայտառակ բարքերի մասին, որը տիրում է Հայաստանի վերնախավում: Նրանք ի վիճակի չեն արձագանքելու ազգային խնդիրներին, որոնք այսօր բազմաթիվ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով նաև օրեր առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջոցառմանը, երբ արվեստի, մշակույթի մի շարք գործիչներ արժանացան բնակարանների: «Դրա կարիքն ամենաշատն ունեցողները տարիներով դիմում են ու չեն ստանում բնակարան: Քանի որբ երեխա է գիշերը քաղցած քնում, ու արդար չէ նրանց բերանից կտրելն ու վաստակաշատներին տալը»,- նշեց նա:
     Ավելի վաղ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդը խոսել էր Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին:
12131 | 10
Facebook