Ամերիկացի լուսանկարիչ Դուգլաս Թրանը անօդաչու թռչող սարքի օգնությամբ լուսանկարել է Սանտա Ռոզա քաղաքը, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է անտառային հրդեհների հետևանքով: Իրադարձությունների վայրից տեսանյութը հրապարակել է New York Daily News-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է փոստատարն անցնում դատարկ փողոցներով և նամակները գցում չայրված արկղերի մեջ:
Վերջին տվյալների համաձայն՝ Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ, հարյուրավոր մարդիկ անհայտ կորած են համարվում, ավելի քան 3,5 հազար շենք փլուզվել է: