Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Խախտումներ են արձանագրվել ծննդատներում, մանկական հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, դեղատներում

14:25, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Խախտումներ են արձանագրվել ծննդատներում, մանկական հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, դեղատներում

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրառման մոնիթորինգի մասին» հարցը:
     Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի խորհրդի անդամ, «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Երևանում և հանրապետության մի շարք մարզերում 2016-ին իրականացել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրառման մոնիտորինգ և բացահայտել օրենքի կիրառման մի շարք խախտումներ:
     Նա նշել է, որ օրենքն արգելում է մանկական սննդի ցանկացած գովազդն ու խրախուսումը, կաթ արտադրող ընկերությունների կողմից կազմակերպված կոնֆերանսները, դրամական հատկացումները, բուժհաստատություններին որևէ սարքավորում տրամադրելը և այլն:
     Սուսաննա Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ մոնիթորինգի ընթացքում դիտորդներն օրենքի խախտումներ են արձանագրել ծննդատներում, մանկական հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, դեղատներում, ինչպես նաև՝ մանկական սննդի և հարակից ապրանքների պիտակներին:
     «Վստահություն» կազմակերպության նախագահն առաջարկել է արձանագրված խախտումների հիման վրա կիրառել օրենքով նախատեսված պատժամիջոցները, արգելել առանց համապատասխան պիտակավորման մանկական սննդի և հարակից ապրանքների իրացումը:
     ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ խրախուսում է երեխաներին միայն կրծքով կերակրելը և կարծում է, որ ապագա մայրերը պետք է հստակ գիտակցեն դրա առավելությունները:
     Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել Հայաստան ներմուծվող կաթնախառնուրդների վրա, իսկ արձանագրված բոլոր խախտումների դեպքում սահմանել և կիրառել համապատասխան պատժամիջոցներ:
     Ամփոփելով քննարկումը՝ Հակոբ Հակոբյանը մասնակիցներին հորդորել է առաջարկները գրավոր տեսքով ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը:

1975 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am