Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Խուլիգանություն է տեղի ունեցել, որը քրեորեն հետապնդելի արարք է». Փոստանջյանն՝ Իգիթյանի վարքագծի մասին

14:20, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
«Խուլիգանություն է տեղի ունեցել, որը քրեորեն հետապնդելի արարք է». Փոստանջյանն՝ Իգիթյանի վարքագծի մասին
     Լրագրողների հետ է հանդիպել «Երկիր ծիրանի» կուսակցությունն՝ ամփոփելով ընդվզման քարոզարշավն ու ապագա գործողությունները. «Մենք ունենք մեր ծրագիրն ու սկզբունքները: Այս պահի դրությամբ քաղաքական դաշտում գործընկերներ չունենք: Եթե կան մարդիկ, ովքեր կիսում են մեր սկզբունքները, գաղափարախոսությունը և ծրագիրը, կարող ենք համագործակցել ու կինչև տարեվերջ իրականացնել համահայկական ընդվզման ծրագիրը: ՀՀԿ-ն, այլ կուսակցություններ 25 տարիների ընթացքում այնպիսի վարքագիծ են դրսևորել, որ չպետք է լինեն քաղաքական դաշտում»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
     Վերջինն անդրադարձել է նաև Երևանի ավագանու աղմկահարույց նիստին, որի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը վիրավորել էր Փոստանջյանի գործընկերուհուն. «Իրավապահներն իրենք պետք է անդրադառնան խնդրին ու քրեական գործ հարուցեն, կանչել պատասխանատվության մեղավորներին, որովհետև մենք չէինք գտնվում որևէ մեկի սեփական տարածքում ու մասնավոր զրույց չէր: Հանրային կարգերին կոպիտ վնաս է պատճառվել ու գնահատականի տիրույթն իրավապահներինն է: Կսպասենք, տեսնենք՝ ինչպես են արձագանքելու, քանի որ խուլիգանություն է տեղի ունեցել, որը քրեորեն հետապնդելի արարք է»:
1900 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am