Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Իրանի միջուկային ծրագիր. Թրամփը պատրաստվում է հրաժարվել աջակցությունից

13:45, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Իրանի միջուկային ծրագիր. Թրամփը պատրաստվում է հրաժարվել աջակցությունից
     Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կհայտարարի Իրանի հետ միջուկային ծրագրից և առավել առճակատող ռազմավարություն կկիրառի, գրում է BBC-ն: Այդ քայլով ԱՄՆ-ը դուրս չի գա գործարքից, այլ 60 օր կտա Կոնգրեսին՝ որոշելու՝ արդյոք պետք է նման քայլ արվի՝ նոր պատժամիջոցներ կիրառելով:
     Պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խորհրդակցություններ է անցկացնում Եվրոպայում և Չինաստանում, իսկ Թրամփը ճնշման տակ է գտնվում թե՛ ներսից, թե՛ դրսից, որպեսզի չհրաժարվի այդ գործարքից:
     2015թ. համաձայնագրի համաձայն՝ Իրանը համաձայնել է սառեցնել իր միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների մասնակի հանման փոխարեն: ԱՄՆ նախագահը խոստացել էր հրաժարվել այդ գործարքից իր քարոզարշավի ժամանակ: Այդ հարցով Թրամփի հնարավոր հայտարարությունը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի դաշնակիցների և նրա սեփական վարչակազմի որոշ անդամների շրջանում:
     Սենատում լսումների ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ գործարքից հրաժարումը չի բխում ԱՄՆ-ի ազգային շահերից:
2683 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am