Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը Pokémon Go խաղի օգնությամբ միջամտել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին. CNN-ի հետաքննությունը

13:00, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանը Pokémon Go խաղի օգնությամբ միջամտել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին. CNN-ի հետաքննությունը
     Ամերիկյան քաղաքականությանը ռուսական միջամտության փորձերը չավարտվեցին Facebook-ում և Twitter-ում: CNN-ի հետաքննության համաձայն՝ Ռուսաստանը «Սև կյանք» (Black Lives Matter) անվանումով շարժումը տարածվել է նաև YouTube-ում, Tumblr-ում և նույնիսկ Pokémon Go-ում:
     «Մի՛ կրակեք մեզ վրա» ("Don't Shoot Us") անվանումով քարոզարշավը նոր պատկերացում է առաջարկում այն մասին, որ ռուս գործակալներն առցանց էկոհամակարգ են ստեղծել, որում պառակտող քաղաքական հաղորդագրություններն ամրապնդվել են բազմաթիվ հարթակներում՝ ուժգնացնելով քարոզարշավը:
     Հարցին մոտ կանգնած աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ «Մի՛ կրակեք մեզ վրա» կարգախոսը Facebook-ում եղել է 470 չհաստատված հաշիվներից մեկի շրջանում, որոնք արգելափակվել են ընկերության կողմից:
     Այդ հաշիվերը քաղաքական գովազդներ են տարածել և, ամենայն հավանականությամբ, ղեկավարվել Ռուսաստանի կողմից:
     CNN-ը նշում է, որ ներկայում այդ քարոզարշավի հետ կապված Facebook-ի, Instagram-ի և Twitter-ի հաշիվներն արգելափակվել են:
8795 | 1
Facebook