Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փոքրիկ երգչուհի Սաթիի 10-ամյակը և առաջին տեսահոլովակի շնորհանդեսը

15:45, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Փոքրիկ երգչուհի Սաթիի 10-ամյակը և առաջին տեսահոլովակի շնորհանդեսը
    
10 տարեկան երգչուհի, հաղորդավարուհի Սաթին երևանյան ժամանցի կենտրոններից մեկում ներկայացրեց իր առաջին՝ «Տոնդ շնորհավոր» երգն ու տեսահոլովակը: Հոկտեմբերի 12-ը Սաթիի համար եռակի տոն էր: Նա նշում էր ծննդյան 10-ամյակն, առաջին տեսահոլովակի շնորհանդեսը և նոր երգի պրեմիերան: Փոքրիկ երգչուհու պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է մայրը՝ Գոհարը: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում վերջինը պատմեց, որ երգչուհի դառնալու երազանքն իրենն է եղել, բայց իր մոտ դա այդպես էլ չի ստացվել: Ասում է, որ Սաթիի մեջ ավելի կատարելագործված տեսավ այն, ինչը տեսնում էր իր մեջ:
     Տոնը Սաթիի հետ նշում էին ընտանիքի անդամները, ընկերները, դպրոցի ուսուցչական անձնակազմը՝ հանձինս առաջին ուսուցչուհու և բոլոր նրանք, ովքեր իրենց մասնակցությունն էին ունեցել տեսահոլովակի ստեղծմանը:
     Երգչուհուն շնորհավորելու էր եկել նաև Լիդուշիկը: «Շնորհավորում եմ Սաթիին: Ուզում եմ, որ այն երգերը, տեսահոլովակները, որը կթողարկի, լինեն մնայուն: Դա կարևոր է արտիստի համար: Ուզում եմ, որ իր աշխատասիրությունն ավելի կրկնապատկվի: Թող երբեք բեմ դուրս գալուց չկորցնի հուզմունքը: Երբ զգում ես հուզմունքը կորում է, ամեն ինչ սովորական է դառնում»,- ասաց նա:
     «Տոնդ շնորհավոր» երգի խոսքերի հեղինակն Արմինե Բոյաջյանն է, երաժշտության հեղինակն՝ Արսեն Ղազարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Նելլի Պողոսյանն է: Գոհարը նշում է՝ երգը հենց տոն է խորհրդանշում:
Փոքրիկ երգչուհի Սաթիի 10-ամյակը և առաջին տեսահոլովակի շնորհանդեսը

     Սաթին, ով առաջին քայլերն է անում այս ասպարեզում, նշում է, որ հետագայում ոչ միայն ուզում է տեսահոլովակներով հանդես գալ, այլ նաև մասնակցել մանկական տարբեր մրցութային նախագծերի: «Այս պահին սովորում եմ Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և վոկալային բաժինների առաջին դասարաններում: Մի քիչ էլ ձայնս կատարելագործվի, կփորձեմ մասնակցել տարբեր մրցույթների»: Երաժշտության հետ մեկտեղ Սաթին իր ուժերն է փորձում նաև որպես հաղորդավարուհի: Նշում է, որ այս ամենի կողքին դասերը չեն տուժում:
Փոքրիկ երգչուհի Սաթիի 10-ամյակը և առաջին տեսահոլովակի շնորհանդեսը
Փոքրիկ երգչուհի Սաթիի 10-ամյակը և առաջին տեսահոլովակի շնորհանդեսը

     Անդրադառնալով տոնական օրվան՝ Սաթիի մայրը՝ Գոհարն ասում է. «Ես այսօր հանգստացա: Երկար տանջվեցի, բայց ունեցա լավ աշխատանք: Սաթի ջան, միասին փորձենք հաղթահարել այս դժվար ու շատ սիրված ճանապարհը»:
     Իսկ Սաթիին իր հերթին նշեց. «Շատ ուրախ եմ, որ այսքան մարդ եկել էր ինձ շնորհավորելու: Հուզված էի: Շնորհակալ եմ Աստծուն, որ Գոհարն է մայրս և ինքն է իրականացնում իմ բոլոր երազանքները»:
Փոքրիկ երգչուհի Սաթիի 10-ամյակը և առաջին տեսահոլովակի շնորհանդեսը
Փոքրիկ երգչուհի Սաթիի 10-ամյակը և առաջին տեսահոլովակի շնորհանդեսը
Փոքրիկ երգչուհի Սաթիի 10-ամյակը և առաջին տեսահոլովակի շնորհանդեսը
Փոքրիկ երգչուհի Սաթիի 10-ամյակը և առաջին տեսահոլովակի շնորհանդեսը
Փոքրիկ երգչուհի Սաթիի 10-ամյակը և առաջին տեսահոլովակի շնորհանդեսը
Փոքրիկ երգչուհի Սաթիի 10-ամյակը և առաջին տեսահոլովակի շնորհանդեսը
8960 | 0
Facebook