Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զանգվածային ձերբակալությունների հերթական ալիքը Թուրքիայում

12:25, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Զանգվածային ձերբակալությունների հերթական ալիքը Թուրքիայում

Թուրքիայի իշխանությունները 2016թ. հուլիսին իրականացրած զինված հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու համար ևս 115 մարդու ձերբակալության օրդեր են տրամադրել: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
     Ձերբակալությունները կիրականացվեն երկրի 15 նահնագում: Բոլոր կասկածյալները մեղադրվում են կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու համար:
     Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին իրականացված հեղափոխության տապալված փորձի հետևանքով զոհվել է 250 մարդ՝ չհաշված հեղափոխականներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է, 10-յակ հազարավոր մարդիկ ձերբակալվել ու զրկվել են աշխատանքից:

Աղբյուրը` tass.ru
4503 | 1
Facebook