Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Samsung-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվել

12:15, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Samsung-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվել

Հարավկորեական Samsung ընկերության գործադիր տնօրեն Քվոն Օ Հյունը հայտարարել է հրաժարականի մասին: Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, Քվոն Օ Հյունն իր որոշումը բացատրել է նրանով, որ «աննախադեպ ճգնաժամի» պայմաններում եկել է ընկերությանը նոր թափ հաղորդելու ժամանակը, և որ ընկերությունը պետք է նոր ղեկավարություն ունենա:

Հարավկորեական տեխնոլոգիական հսկան արդեն երկար ժամանակ է, ինչ լուրջ խնդիրներ ունի: 2017թ. օգոստոսին ընկերության փոխնախագահ և Samsung-ի կայսրության ժառանգորդ Լի Չժե Յոնին Սեուլի դատարանը մեղավոր էր ճանաչել կաշառակերության և վստահության չարաշահման համար և 5 տարվա ազատազրկման դատապարտել:
     Իսկ մեկ տարի առաջ տեխնոլոգիական սկանդալ էր ծագել՝ կապված Samsung Galaxy Note 7 նոր ֆլագմանական սմարթֆոնի հետ: Սմարթֆոնի վաճառքն սկսվել էր 2016թ. օգոստոսին, սակայն արդեն սեպտեմբերին ընկերությունը ետ էր կանչել 2,5 միլիոն վաճառված սմարթֆոնները՝ դրանց հրդեհման դեպքերի մասին բազմաթիվ հաղորդագրությաններից հետո:
     Հոկտեմբերին որոշում էր կայացվել ամբողջությամբ դադարեցնել այդ մոդելի արտադրությունը:

3690 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am