Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Դատարաններից 20 նամակ՝ 1 օրում. գյուղացիները կանգնած են հայրական տունը կորցնելու վտանգի առաջ». Նոր կյանք համայնքի ղեկավար

11:15, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
«Դատարաններից 20 նամակ՝ 1 օրում. գյուղացիները կանգնած են հայրական տունը կորցնելու վտանգի առաջ». Նոր կյանք համայնքի ղեկավար
    
20 նամակ մեկ օրում։ Արդեն սովորական երևույթ է դարձել։
     Նամակները համայնքապետարան են ուղարկվում դատարանից, քանի որ համայնքի այն բնակիչներն, ում ուղարկվում է ծանուցումը` դատարան ներկայանալու, բացակայում են համայնքից։
     Հիմնականում վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով բանկերը դատական կարգով են լուծում խնդիրը։
     Սակայն ցավը նա չէ, որ մարդիկ բանկերում վարկեր ունեն, այլ այն, որ այսքան մարդ բացակայում է համայնքից, երկրից, կտրված իր ընտանիքից կամ ընտանիքի հետ միասին, փորձում է «խոպանում» աշխատելով իր առօրյա կարիքները հոգա և բարեկեցիկ ապագա ապահովվի իր երեխաների համար, դրան զուգահեռ Հայաստանում ունեցած վարկերը մարել, բայց արի ու տես, որ ամեն ինչ այնքան էլ լավ չի դասավորվում և շատերն այսօր կանգնած են իրենց ծննդավայրում հայրական տունը կորցնելու վտանգի առաջ։
3475 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am