Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ինչո՞ւ ԱՄՆ-ն դուրս եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից

11:20, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Ինչո՞ւ ԱՄՆ-ն դուրս եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից

Երեկ ԱՄՆ-ն, ապա նաև Իսրայելը հայտարարեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ն լքելու մտադրության մասին:
    
     Ի՞նչ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն
    
     Անգլերեն՝ United Nations Educational, Scientific and Cultural Organization՝ կրթության, գիտության և մշակույթի հարցերով ՄԱԿ-ի կազմակերպություն: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենն ու ֆրանսերենը: Կազմակերպության շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում: Ներկա պահին կազմակերպության կազմում կա 193 անդամ պետություն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ կազմակերպության կազմից դուրս գալուց հետո, և 10 ասոցիացված անդամներ՝ ինքնավար տարածքներ, որոնք չունեն սեփական արտաքին քաղաքականությունը, օրինակ՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներն ու Մակաոն: Դիտորդ են Վատիկանն ու Մալթան:
    
     Ինչո՞վ է զբաղվում ՅՈՒՆԵՍԿՕ-ն
    
     Կազմակերպությունն իրականացնում է 5 հիմնական ծրագիր՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական և հումանիտար գիտություններ, մշակույթ, հաղորդակցություն և տեղեկատվություն:
    
     Ինչպե՞ս է կազմվում բյուջեն
    
     Բյուջեն հաստատվում է 2 տարին մեկ, գլխավոր համաժողովի ժամանակ: 2016-2017 ֆինանսական տարում բյուջեն կազմել է 667 միլիոն դոլար: Բյուջեն կազմվում է կազմակերպության անդամ երկրների ներդրումներից: ԱՄՆ-ն դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը 2011թ., որը կազմում էր տարեկան մոտ 80 միլիոն դոլար: Ֆինանսավորումը դադարեցվել է այն բանից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կազմում պաշտոնապես ընդունել է Պաղեստինի ինքնավարությանը: ԱՄՆ-ն, ինչպես նաև Իսրայելը, քննադատել են այդ որոշումը: Ֆինանսավորման դադարեցման որոշման պահին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ԱՄՆ-ի ներդրումը կազմել է ընդհանուր գումարից 22%-ը: Foreign Policy ամսագրի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի այժմյան որոշումը պայմանավորված է նրանով, որ ներդրումները չվճարելու պատճառով երկիրը պարտքեր է կուտակել՝ ավելի քան 500 միլիոն դոլարի չափով:
    
     Ո՞վ ունի իրավունք դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից
    
     ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներն ունեն իրավունք դադարեցնել իրենց անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և կազմակերպության պատմության ողջ ընթացքում կազմակերպությունից դուրս են եկել մի շարք երկրներ և կրկին վերադարձել նրա կազմ: 1984թ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմը որոշում է ընդունել կազմակերպությունից դուրս գալու մասին՝ մեղադրելով կառույցին կաշառակերության և Խորհրդային Միության նկատմամբ գաղափարական հավատարմության համար: 2003թ. Ջորջ Բուշի օրոք ԱՄՆ-ն վերադարձել է կազմակերպություն: 1985թ. կազմակերպությունը լքել է Մեծ Բրիտանիան, ապա վերադարձել 1997թ.: 2016թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն լքել է Իսրայելն այն բանից հետո, երբ կազմակերպությունը Երուսաղեմի սուրբ վայրերի մասին բանաձև է ընդունել, որով դատապարտում էր սուրբ վայրեր մուսուլմանների մուտքի սահմանափակումը: Դրան ի պատասխան՝ Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրել է իսլամիստական ահաբեկչությանը սատարելու համար:

1762 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am