Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորում հրդեհի հետևանքով 3 տարեկան երեխա է մահացել

22:00, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Վանաձորում հրդեհի հետևանքով 3 տարեկան երեխա է մահացել
     Մոտ մեկ ժամ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրդեհի հետևանքով տանը, ըստ նախնական տեղեկությունների, միայնակ մնացած 3 տարեկան Էմիլ Խաչատրյանը մահացել է: Այս պահին նրա մորը՝ 41-ամյա Նաիրա Խաչատրյանին տեղում հոգեբանական ու բժշկական օգնություն են ցուցաբերում բժիշկներն ու փրկարարները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի քննության ընթացքում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որպեսզի պարզ լինի՝ երեխան ծխախեղդ լինելուց է մահացել, թե այրվածքներից: Դեպքի վայրում հավաքված հարևանները թղթակցին ասում էին, որ Ն. Խաչատրյանն զբաղվում է մուրացկանությամբ ու հաճախակի է երեխային թողնում տանը միայնակ ու ինքը դուրս է գալիս տանից՝ գումար վաստակելու համար:
6501 | 1
Facebook