Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Աշոտյանը չպատասխանեց Լևոն Իգիթյանին վերաբերող հարցին

21:30, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Արմեն Աշոտյանը չպատասխանեց Լևոն Իգիթյանին վերաբերող հարցին
     Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որի արդյունքները լրագրողներին ներկայացնում էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Երբ հանդիպման ավարտին լրագրողներից մեկը փորձեց հարց ուղղել Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցչի պահվածքի մասին, Աշոտյանն ընդհատեց նրան՝ նշելով. «Ես այդպես էլ գիտեի, որ ԳՄ նիստի օրակարգից դուրս հարց եք տալու: Շնորհակալություն: Ցտեսություն»:
     Հիշեցնենք՝ երեկվանից քննադատության ալիք է բարձրացրել Լևոն Իգիթյանի վարքագիծը, ով «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանի ելույթին արձագանքելով՝ նրան բոզ էր անվանել:
3599 | 10
Facebook