Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Տնտեսական օճառն՝ անփոխարինելի միջոց

02:05, շաբաթ, 14 հոկտեմբերի, 2017 թ.
Տնտեսական օճառն՝ անփոխարինելի միջոց

Տնտեսական օճառը շատերը համարում են խորհրդային տարիների մնացուկ, որը չպետք է տեղ ունենա ժամանակակից կենցաղում: Սակայն իրականում այն անփոխարինելի միջոց է բազմաթիվ առումներով, անգամ՝ առողջապահական: Օրինակ, եթե այդ օճառով լվանաք փոքր վնասվածքները, քերծվածքները, ճաքերն, ապա զգալիորեն կնվազեցվի վարակման վտանգն ու կարագանա ապաքինումը:
     Հարվածի դեպքում կապտուկներից խուսափելու նպատակով կարելի է այս օճառը քսել վնասված տեղերին: Տնտեսական օճառը նաև հիանալի հակավիրուսային միջոց է: Հարբուխի, անգամ սկսվող գրիպի դեպքում անհրաժեշտ է բամբակի խծուծը թաթախել տնտեսական օճառի լուծույթում ու քսել քթանցքներին:
     Տնտեսական օճառը նաև կանխում է ոտքերի սնկային հիվանդությունը, հանգստացնում սափրվելուց կամ էպիլյացիայից հետո գրգռված մաշկը: Այն նաև ախտահանում է անձնական հիգիենայի պարագաները:
     Օգտակար է գլուխը տնտեսական օճառով ամիսը մի քանի անգամ լվանալն, այնուհետև լիմոնի հյութով կամ էլ քացախով ցայելը: Մազերը կդառնան խիտ, ուժեղ, թեփը կանհետանա, մազաթափությունը՝ նույնպես:

Կարմրածություններից ու պզուկներից խուսափելու համար քերեք տնտեսական օճառը, հարեք մինչև փրփրելը, խառնեք խոշոր աղի հետ 1:1 հարաբերակցությամբ, քսեք մաքուր դեմքին ու պահեք կես ժամ: Լվացեք նախ տաք, ապա սառը ջրով: Արդյունքը տեսանելի կլինի միանգամից: Պետք է կրկնել շաբաթական 2-3 անգամ:
     Ոտքերի ճաքերն ու խոցային վերքերը կանցնեն, եթե մի քանի օր շարունակ ոտքերի վաննաներ ընդունեք 2 լ ջրի, 1 թեյի գդալ սոդայի, 1 թեյի գդալ տնտեսական օճառի խառնուրդով:

13354 | 0
Facebook