Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը ևս պատրաստվում է դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից

21:15, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Իսրայելը ևս պատրաստվում է դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից
     Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, գրում է Reuters-ը: Հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությանը, որտեղ նշվում էր, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս կազմակերպության կազմից: 2011թ. Վաշինգթոնը հրաժարվել էր ֆինանսավորել կազմակերպությանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ում Պաղեստինի ընդունումից հետո: ԱՄՆ-ի օրինակին էր հետևել նաև Իսրայելը:
     Նեթանյահուն արդեն հանձնարարել է ԱԳ նախարարին սկսել դուրս գալու գործընթացը: Նշվում է, որ Իսրայելը լարված հարաբերություններ ունի կազմակերպության հետ, որտեղից պարբերաբար մարտահրավերներ են նետում Երուսաղեմի պատմական կենտրոնի դեմ:
5042 | 7
Facebook