Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, գրում է Reuters-ը: Հայտարարությունը հաջորդել է
ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությանը, որտեղ նշվում էր, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս կազմակերպության կազմից: 2011թ. Վաշինգթոնը հրաժարվել էր ֆինանսավորել կազմակերպությանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ում Պաղեստինի ընդունումից հետո: ԱՄՆ-ի օրինակին էր հետևել նաև Իսրայելը:
Նեթանյահուն արդեն հանձնարարել է ԱԳ նախարարին սկսել դուրս գալու գործընթացը: Նշվում է, որ Իսրայելը լարված հարաբերություններ ունի կազմակերպության հետ, որտեղից պարբերաբար մարտահրավերներ են նետում Երուսաղեմի պատմական կենտրոնի դեմ: