Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ինչ տեսանք՝ արվեստի ու մշակույթի գործիչներ, ովքեր պատրաստ են պարգևներ ստանալ որբի հացն ուտող, հոր սպանությունն ուրացող քաղաքապետից». Զ. Փոստանջյան

20:30, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
«Ինչ տեսանք՝ արվեստի ու մշակույթի գործիչներ, ովքեր պատրաստ են պարգևներ ստանալ որբի հացն ուտող, հոր սպանությունն ուրացող քաղաքապետից». Զ. Փոստանջյան
     «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել հայկական վերնախավում տիրող բարքերի մասին հայտարարությամբ:
     Ի թիվ այլ հարցերի՝ Փոստանջյանն անդրադարձել է նաև Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին ու մի շարք գործիչների՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստանալու իրադարձությանը: «Ինչ տեսանք՝ արվեստի և մշակույթի գործիչներ, ովքեր պատրաստ են Սերժ Սարգսյանի կեղտոտ և արյունոտ ձեռքերից վերցնել մեդալներ և շքանշաններ: Պատրաստ են դիմել որբի հացն ուտող և Երևանը քանդող Տարոն Մարգարյանին և խնդրել, որպեսզի իրենց նվիրի որբերի և աղքատների համար նախատեսված սոցիալական բնակարան: Ինչու են արվեստ և մշակույթ ներկայացնող մարդիկ` բալետ պարող, դերասան, երգիչ, հաղորդավար, ռեժիսոր, գրող և նրանց միացած գործարար ակնկալում ստանալ պարգևներ, կոչումներ և բնակարան այս կեղտոտված, բարոյազուրկ և դավաճան անձանցից: Կարծում ենք՝ պատասխանը պարզ է, նրանք էլ են երազում դառնալ դավաճան նախագահ, կոռումպացված և ավազակ վարչապետ, թալանչի նախարար, որբի հացը գողացող և հոր սպանությունն ուրացող քաղաքապետ»,- ասել է նա:
5685 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Մարի
Մարի 20:37, 12.10.2017
խրոխտ կին է
antijhud
antijhud 21:23, 12.10.2017
Es angam lav e asum.....DRA hamar chem ****um