Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ալթայում հայտնաբերված ոսկրե տավիղը, հնարավոր է, ամենահին երաժշտական գործիքն է աշխարհում

00:05, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Ալթայում հայտնաբերված ոսկրե տավիղը, հնարավոր է, ամենահին երաժշտական գործիքն է աշխարհում

ՌԴ ԳԱԱ հնագիտության և էթնոգրաֆիայի ինստիտուտի մասնագետները Ալթայում իրականացվող պեղումների ժամանակ հայտնաբերել են, հնարավոր է, հնագույն երաժշտական գործիքը, որ երբևէ գտնվել է ամբողջ Եվրասիայի տարածքում: Դա ոսկրե տավիղ է:
     Ներկայում տավիղները տարածված են թուվինցիների, սիբիրյան թաթարների ու ալթայցիների շրջանում, սակայն դրանք պատրաստվում են մետաղից: Գտածոն պատրաստված է ոսկորից և վկայում է, որ երաժշտական այդ գործիքը հայտնի է եղել նաև հնագույն ժամանակներում:

«Այն պատկանում է սկյութա-սարմաթական ժամանակաշրջանին, այսինքն՝ վաղ երկաթի դարաշրջանին: Երաժշտական այսքան հին գործիք, և այն էլ՝ ոսկորից, որքան որ ես գիտեմ, առաջին անգամ է հայտնաբերվում»,- ասել է հնագետներից մեկը:

9102 | 0
Facebook