Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես չեմ նախագծել, դա իմ ոճը չէ». Նարեկ Սարգսյանը՝ վարչապետի առանձնատան մասին

19:50, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
«Ես չեմ նախագծել, դա իմ ոճը չէ». Նարեկ Սարգսյանը՝ վարչապետի առանձնատան մասին
     Օրեր առաջ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զ. Փոստանջյանն այցելել էր Մոնումենտ, նկարահանել վարչապետի առանձնատունն ու միևնույն ժամանակ հարցադրում հղել Կարեն Կարապետյանին, թե արդյոք նա՞ է հանդիսանում կառուցվող դղյակ-ամրոցի սեփականատերը:
     Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանից լրագրողներն այսօր հետաքրքրվել են՝ արդյոք նա՞ է նախագծել վարչապետի առանձնատունը. «Իհարկե ես չեմ նախագծել: Դա նույնիսկ իմ ոճը չէ: Իմ նախագծած շենքերը ճանաչելի են ու, բնականաբար, այդ ոճի չեն»,- ասել է Սարգսյանը:
5822 | 1
Facebook