Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Հայաստանում, հնարավոր է, անցկացվեն Դելփյան առաջին համաշխարհային խաղերը

17:35, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Հայաստանում, հնարավոր է, անցկացվեն Դելփյան առաջին համաշխարհային խաղերը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Դելփյան խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինին: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ազգային դելփյան խաղերի և առաջին անգամ նախատեսվող համաշխարհային Դելփյան խաղերի անցկացման հնարավորությունը:

«Կարևորում եմ ազգային դելփյան խաղերը, քանի որ դրանց մասնակցում է երկրի շնորհաշատ երիտասարդությունը: Սա ևս մի հնարավորություն է մշակույթի և սպորտի ոլորտներում նրանց հմտությունները բացահայտելու ամար»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ մենք ունենք Դելփյան խաղերի անցկացման փորձ, քանի որ Դելփյան խաղերը 2010 թվականին անցկացվել են Հայաստանում:

«Կարծում եմ՝ համաշխարհային խաղերը, լինելով առավել մեծամասշտաբ, նպաստելու են ողջ աշխարհում մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը»,- ասել է Ռոստոմյանն՝ ավելացնելով, որ Դելփյան առաջին համաշխարհային խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը կքննարկվի Դելփյան խաղերի միջազգային կոմիտեին ծրագրերը, տեխնիկական և կազմակերպչական հարցերը ներկայացվելուց հետո: Նշենք, որ Դելփյան խաղերն ամենամյա են և ունեն մշակույթի ու սպորտի ոլորտներն ընդգրկող 42 անվանակարգ:

1265 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am