Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տրանսպորտի նախարարը վարել է աջ ղեկով մեքենա, և այն անհարմար է եղել

16:10, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Տրանսպորտի նախարարը վարել է աջ ղեկով մեքենա, և այն անհարմար է եղել
     Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու մասով դեռևս որևէ հստակ որոշում չկա, քննարկումներ են ընթանում: «Չենք ասում՝ աջ ղեկով մեքենաները հանենք շրջանառությունից, ասում ենք՝ ժամանակ կտանք՝ փոխելու»: Լրագրողների հարցին՝ իսկ հնարավո՞ր է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելուց հետո թանկանան ձախ ղեկով մեքենաները, նախարարն ասաց. «Ինչու պետք է թանկանան: Հսկողություն կանի պետությունը, որ արհեստական թանկացումներ չլինեն»: Ի դեպ Մարտիրոսյանը նշեց, որ ինքը վարել է աջ ղեկով մեքենա ու այն անհարմար է եղել:
     Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ այս փոփոխություններով հատկապես շահագրգռված է նախարարը, քանի որ դա իր բիզնեսն է: Նա այսօր հերքեց այդ տեղեկությունները:
3289 | 1
Facebook