Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անգլիացի 49-ամյա ֆուտբոլիստը վերսկսում է մարզական կարիերան

15:40, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Անգլիացի 49-ամյա ֆուտբոլիստը վերսկսում է մարզական կարիերան

Անգլիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը մտադիր է 49 տարեկանում վերսկսել մարզական կարիերան: Հարձակվողը պայմանագիր է կնքել Ուելսի 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Կերաու» ակումբի հետ: Սպասվում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս կգա հոկտեմբերի 18-ին՝ «Փոնթիքլուն»-ի դեմ խաղում: Ակումբում հայտնել են, որ 49-ամյա ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է: Նշենք, որ Մերսոնը մարզական կարիերան ավարտել է 2006 թվականին: Մինչ այդ նա հանդես է եկել «Արսենալ»-ում, «Ասթոն Վիլա»-ում, «Միդլսբրո»-ում, «Պորտսմութ»-ում և «Ուոլսոլ»-ում: Մարզական կարիերայի ընթացքում նա անցկացրել է 327 հանդիպում՝ հեղինակելով 78 գնդակ: «Արսենալ»-ի կազմում նա դարձել է Անգլիայի գավաթակիր, Գավաթակիրների գավաթակիր:

15974 | 0
Facebook