Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Կա մի խնդիր, որի մասին բոլորս լռում ենք. դա ՔԿՀ-ներում չգրված կանոններն են». Ա. Սաքունց

16:25, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
«Կա մի խնդիր, որի մասին բոլորս լռում ենք. դա ՔԿՀ-ներում չգրված կանոններն են». Ա. Սաքունց

«Արդյոք այս խնդիրները կլուծվե՞ն, և դրանք, որ ներկայացված են ռազմավարության ծրագրում, կկարողանա՞ն իրականություն դառնալ: Ցավոք սրտի, մենք ունենք այնպիսի պրակտիկա, որ գործողությունների հաջորդ փուլ ենք անցնում` նախորդին գնահատական չտալով: Որպեսզի մենք կարողանանք հաջորդ փուլ մտնել և հաջորդ փուլի համար խնդիրներ ձևակերպել, կարծում եմ` արժեր գնահատել նախորդի իրականացման հետ կապված արդյունքները, որոնք չեն ստացվել, պատճառները վեր հանել, որպեսզի ունենաս իրականացման հետ կապված դժվարությունները և հաջողությունները, և դրա հիման վրա նոր ռազմավարություն մշակես, որը կարող է բխել ռազմավարության ինչ-որ մի խնդրից կամ նպատակից»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
     Եվ քանի որ ծրագիրը երկարաժամկետ է` 2018-2038 թթ, ուստի բազմաթիվ մտահոգող հարցեր են առաջանում: «Ինչքանո՞վ ենք երաշխավորված, որ շարունակությունը կլինի ռազմավարության ծրագրի, որովհետև 20 տարվա մեջ կառավարության կազմ կարող է փոխվել և հանվել դրա առաջնահերթությունը: Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ որ նախարարները փոխվում են, որոշակի ուղղությունները փոխվում են»,- շարունակեց Սաքունցը` նշելով, որ խնդիրների այն մասը, որը ծրագրում ներկայացվում է, կոռուպցիոն դրսևորումներին վերլուծություն չի տրված:
     ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ Քրեակատարողական հիմնարկը քրեակատարողական պատիժների իրականացման համակարգ է, և համակարգը բարեփոխելիս որպես հիմք պետք է ընդունենք պատժի նպատակները: «Հանցագործություն կատարած անձանց համար սահմանվում են պատիժներ, և պատիժներն ինքնանպատակ չեն՝ դա սոցիալական արդարության վերականգնումն է, դա դատապարտյալների ուղղումն է և կրկնահանցագործության կանխարգելումն է»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
     Իրավապաշտպանն, այնուամենայնիվ, մի լուրջ խնդիր է տեսնում, որի մասին բոլորը լռում են. դա ՔԿՀ-ներում չգրված կանոնների, հիերարխիկ կանոնների հետ կապված հարցերն են: «Սա կարծում եմ, որ հիմնական ինստիտուտներից մեկն է, որը որոշիչ դեր է խաղում, դրանք շատ կարևոր հարցեր են, ինչպե՞ս են լուծվելու այս հարցերը»:
     ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռեւազյանն էլ առաջարկում է օրինականացնել ՔԿՀ-ներում բջջային հեռախոս ունենալը. «Անձը չի կտրվում հասարակությունից, ինքը ինչքան ներգրավված է, թեկուզ հեռակա կարգով, դա անձի հոգեբանության վրա դրական է ազդում: Մենք չպետք է պետությունը դիտենք այն մահակը, որը միայն պետք է խփի: Առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք ունենանք հասարակություն, որտեղ չեն լինի հանցագործություններ»:

1337 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 00:55, 13.10.2017
էս ինչ? են խոսում էս էշերը, ինչի հայաստանում էդ մի խնդիրնա?.. արա որ երկրի խնդիրները թվարկեմ դուք կգնաք ինքնասպան կլինեք այ իշու ականջին քնած հայվաններ..