Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Իջեցված դրոշների պատճառով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկանդալ է ծագել

16:15, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Իջեցված դրոշների պատճառով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկանդալ է ծագել
     Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է ներկայացրել՝ կապված Վաշինգթոնում և Սան Ֆրանցիսկոյում ռուսական հյուպատոսության շենքերից ռուսական դրոշների իջեցման հետ: Վաշինգթոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական դիվանագիտական հաստատությունների հետ բոլոր գործողություններն անցկացվում են միջազգային կոնվենցիայի շրջանակներում:
     «Անշուշտ, ռուսական կողմը դրոշներն իջեցնելու որևէ համաձայնություն չի տվել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մոսկվայում տեղի ունեցածը գնահատում են որպես «Ռուսաստանի պետական խորհրդանիշի հանդեպ «անարգանք»:
     Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պատասխան գործողություններ կձեռնարկի: ԱՄՆ Պետդեպարտամենտը, մեկնաբանելով ռուսական կողմի արձագանքը, հայտարարել է, որ դրոշների հետ «զգույշ» են վերաբերվել: «Դրոշները հարգանքով են իջեցվել, դրանք պահվում են շենքերի ներսում»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
2469 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am